Դերասան Թոմ Հենքսի որդին անհետացել է
Դերասան Թոմ Հենքսի փոքր որդին՝ 25-ամյա Չեսթերն, անհետացել է: Նրան որոնում են ԱՄՆ-ում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Radar Online-ին:
Վերջին անգամ երիտասարդն Instagram-ի իր էջում գրառում է կատարել հուլիսի 23-ին: Վերջինս գրել է.«Ես որոշ ժամանակ չեմ լինի Instagram-ում, քանի որ պատրաստվում եմ ուղեղս կարգի բերել: Ես կվերադառնալ»:
Ինչպես հայտնում են ընկերներն ու ընտանիքի անդամները, դրանից հետո նա կապ չի հաստատել իրենց հետ: Վերջին անգամ նրա բջջային հեռախոսը միացված է եղել Բոսթոնում:
Դեռևս ընտանիքի անդամները չեն ցանակնում այս գործին խառնեն ոստիկանությանը, սակայն նրանք անհանգստանում են, քանի որ Բոսթոնը հայտնի է երիտասարդների կողմից թմրամիջոցների ակտիվ օգտագործմամբ: