ԶԼՄ-ները Օբամայի ավագ դստերը որակում են որպես նորաձևության ծագող աստղ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ավագ դուստրը համարվում է նորաձևության և ոճի ծագող աստղ:Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The New York Times-ին:
Առաջին անգամ աղջիկն իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել,որտեղ Բրուքլինի մի ռեփփերի տարբերանշանով շապիկ կա հագին:Այսպիսի հագուստը միանգամայն տարբերվում է բոլոր այն զգեստներից,որ կրում է աղջիկը Սպիտակ տան պաշտոնական լուսանկարներում:
Մալիա Օբաման,8 տարի մեծանալով հանրության աչքի առաջ,ոչ միայն հասունացավ,այլև սկսեց դառնալ ոճ ու ճաշակ թելադրող օրիորդ,ում փորձին հետևում են տարիքայինները: