Այն կանայք,ովքեր աշխատում են տղամարդկանց հետ,մշտապես սթրես են տանում
Ինդիանայի գիտնականները իրենց վերջին հետազոտությունների ընթացքում պարզել են՝ այն կանայք,ովքեր աշխատում են տղամարդկանց հետ նույն կոլեկտիվում,հաճախ մեկուսանում են,ունենում են սեռական խնդիրներ և դժվարանում են իրենց կարիերայում հաջողությունների հասնել՝ հայտնում է Rosbalt.ru-ն:
Գիտնականները պնդում են՝ աշխարհում շարունակում է տիրել սեռական խտրականությունը.տղամարդիկ մեծ դժվարությամբ են հավատում,որ կանայք գործնականում կարող են մեծ հաջողությունների հասնել:
Ամերիկացի գիտնականները ուսումնասիրել են բազում կանանց սթրեսի հորմոնը,և պարզվել է՝այն կանայք,ովքեր ունեն «տղամարդկային» մասնագիտություն,այսինքն՝ աշխատանքային անձնակազմի 85%-ից ավելին տղամարդիկ են, հաճախ են ունենում ներանձնային դեպրեսիաներ: