Խելացի նորաձևություն.կվաճառվեն «էլեկտրոնային» շապիկներ
Նորաձևության և նոր տեխնոլոգիաների սերտացումը սկսել է վերջերս,սակայն համառ քայլերով առաջ է շարժվում:
Փորձագետները պնդում են՝ չնայած խելացի ժամացույցներին և տարատեսակ տեխնոլոգիաներին՝ ապագան խելացի հագուստինն է: Առաջին բրենդը,որը նման քայլ է արել,Ralph Lauren-ն է:Այսօր վաճառքի են հանվել էլեկտրոնային շապիկներ:Այդ շապիկների կրծքավանդակի մասում սենսորներ են տեղադրված,որոնք հետևում և գրանցում են սրտի աշխատանքն ու շնչառությունը:Ինչպես պնդում են փորձագետները,նրանք կարող են նաև հետևել մարդու քայլերին,կատարած ֆիզիկական վարժություններին և կալորիաներին:Բոլոր ցուցանիշները փոխանցվում են սմարթֆոնին:
Իհարկե,այսպիսի շապիկ ձեռք բերելը մի փոքր թանկ արժե ՝ 295 դոլար: