Այժմ ամեն ինչ հնարավոր է.Instagram-ում արդեն կարող եք ուղղանկյուն նկարներ հրապարակել (լուսանկար)
Instagram-ը 5 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել է հրապարակել ինչպես քառակուսի լուսանկարներ և տեսանյութեր,այնպես էլ ուղղանկյուն:Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Հինգ տարվա մեջ այսպիսի բան առաջին անգամ է լինում:Հանրահայտ սոցծառայության ներկայացուցիչւ հաղորդել է,որ հաճախ օգտատերերը հրաժարվում էին լուսանկարներ հրապարակելուց,քանի որ դրանք չէին տեղավորվում քառակուսի շրջանակաների մեջ:Հենց այս քայլն է դրդել ադմինիստրատորներին կայացնելու այս որոշումը: Ի դեպ,երկար ժամանակ քառակուսի լուսանկարները այս սոցցանցի յուրահատկություններից մեկն էր համարվում: