One Direction սիրված խումբը ցրվում է
Այս պահին աշխարհի ամենահայտնի One Direction սիրված խումբը պատրաստվում է ցրվել:Տղաները որոշել են զբաղվել անհատական կարիերայով:Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
Այս նորությունը,իհարկե,կցնցի խմբի՝ համայն աշխարհի երկրպագուներին:Սակայն պետք չէ հուսահատվել,քանզի տղաները հավիտյան չեն բաժանվում:Նրանք պարզապես մեկ տարով դադար են առնում:Ի դեպ,նրանք արդեն 5 տարի է՝ համագործակցում են: Տղաների խոսքերով՝ նման որոշում են կայացրել ոչ թե խմբի ներսում ծագած տարաձայնությունների,այլ անհատական կարիերայի հանդեպ ծագած հետաքրքրությունների պատճառով:
One Direction-ի վերջին համերգը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին Շեֆիլդ քաղաքում: