Բժիշկները խորհուրդ են տալիս հիվանդություններից հետո պանիր ուտել
Իտալիայի դիետոլոգները խորհուրդ են տալիս հիվանդությունից հետո շաբաթական առնվազն 3-4 անգամ պանիր ուտել՝ հայտնում է Rosbalt.ru-ն:
Պանիրը հիվանդությունից թուլացած օրգանիզմը հարստացնում է սպիտակուցներով,ճարպերով և թթուներով: Սպիտակուցները պետք են ուժերը վերականգնելու համար,թթուները՝ նյութափոխանակության նորմալ ընթացքի:
Պանիրն անգամ բարձրացնում է տրամադրությունը և էներգիա հաղորդում:Այն բազմաթիվ վիտամիններ է պարունակում,այդ թվում՝ վիտամին A,որը պատասխանատու է առողջ մաշկի համար: