Հայտնի է՝ որն է ամենազգացմունքային ազգը
Ամենազգացմունքային ազգերի ցուցակի առաջին եռյակում հայտնվել են Լատինական Ամերիկայի երկրները,իսկ հետխորհրդային երկրները,հակառակը,հայտնվել են ցուցակի վերջում:Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
Ամերիկյան հասարակական կարծիքի ինստիտուտ Gallup-ը աշխարհի 148 երկրների ներկայացուցիչներին խնդրել է պատասխանել այն հարցին,թե որքան հաճախ են թշնամանք, տխրություն,անհանգստություն կամ երջանկություն զգում:
Հարցումների արդյունքում ամենաէմոցիոնալ ազգերի տասնյակում հայտնվել են նաև Ֆիլիպինները, Իրաքը,Կոլումբիան և Կոստա Ռիկան:
Դե իսկ վերջին հորիզոնականում Բանգլադեշն է:Պարզվում է՝ այդ երկրի քաղաքացիները բավականին սառնարյուն են: