Ինչպե՞ս աշխույժ ու եռանդուն լինել ողջ օրվա ընթացքում
Բազմաթիվ մեթոդներ կան,որոնց շնորհիվ առույգ ու աշխույժ եք դառնում՝ սուրճից մինչև ցերեկային լույսը,սակայն Ամերիկայի գիտնականներն առաջարկում են զվարճալի տեսանյութեր դիտել՝ կատուների մասնակցությամբ,կամ էլ պարել:Այս մասին հայտնում է Medvesti.com-ը:
Ծիծաղաշարժ տեսանյութերը ազդում են մարդու գլխուղեղի աշխատանքի վրա, օգնում ողջ օրը մնալ առույգ և երջանիկ զգալ:Մեծանում է նաև աշխատունակությունը: Նաև պետք է շատ ջուր խմել:Հեղուկը կարգավորում է սրտի աշխատանքը և վերացնում է հոգնածության զգացումը:
Գիտնականները նաև խորհուրդ են տալիս պարել սիրելի երաժշտության տակ:Պարելու ընթացքում արտադրվում են երջանկության հորմոններ:Դե իսկ մաքուր օդում զբոսնելը կօգնի թուլանալ և հանգստանալ: