Սոբչակն ինձ հետ հաշվարկով է ամուսնացել. Վիտորգան
Մաքսիմ Վիտորգանն ամուսնանալով սկանդալային հաղորդավորուհի Քսենյա Սոբչակի հետ, մշտապես սկանդալների կիզակետում է հայտնվում կնոջ պատճառով: Դերասանն առավել շատ հայտնի է որպես սկանադալային Սոբչակի ամուսին, քան որպես տաղանդավոր և հայտնի դերասան: Սակայն Վիտորգանին այդ ամենն այդքան էլ չի անհանգստացնում: Այս մասին հայտնում է Woman.ru-ն;
«Свобода» ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ նա ասել է, որ իր պրոֆեսիոնալիզմին վերաբերող մեկնաբանությունները ինքը ծանր չի տանում, սակայն դրանց չափն անցնելու ժամանակ արդեն զայրանում է:
Վիտորգանն ինչպես հայտնի է ունի հրեական արմատներ, իսկ Սոբչակը ոչ մեկ անգամնն է հայտարարել, որ ցանկանում է ունենալ երկրորդ անձնագիր և մեկնել Իսրայել՝ մշտական բնակության:
Վիտորգանը մեկնաբանել է կնոջ ցանկությունը՝ զերծ չմնալով հումորից. «Բոլորը կարծում են, որ ես եմ հաշվարկով ամուսնացել, սակայն ասեմ, որ կինս է հաշվարկով ամուսնացել»: