Անջելինա Ջոլին որոշել է զբաղվել քաղաքականությամբ
Ինչպես հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները՝ Անջելինա Ջոլի և Բրեդ Փիթ զույգը որոշել է Հունաստանում կղզի չգնել, այլ տեղափոխվել Լոնդոն: Վերջիններս մտադիր են Լոնդոն տեղափոխվել մինչև այս տարվա վերջ:
Անջելինա Ջոլիի՝ Լոնդոն մեկնելու հիմնական նպատակը՝ քաղաքականությամբ զբաղվելն է, որը նրան հնարավորություն կտա ավելի լայն շրջանակների հետ համագործակցելով բարեգործություն իրականացնել: Այս մասին հայտնում է Woman.ru-ն:
Զույգը 39 միլիոն դոլարով գեղեցիկ տուն է մտադիր գնել Լոնդոնում: Չնայած այն հանգամանքին, որ տան գնման համար զույգը դեռ չի շտապում, սակայն Անջելինա Ջոլին կարողացել է համոզել Փիթին Լոնդոն տեղափոխվելու համար:
Դերասանուհիներից մեկն Անջելինա Ջոլիի այս որոշման մասին ասել է. «Եթե Անջելինան զգում է, որ նրա կոչումը մարդկանց օգնելն ու աջակցելն է, ապա դա հիանալի որոշում է»: