Թուրքիայում կրկին հարձակում է իրականացվել ոստիկանական բաժանմունքի վրա
Թուրքիայի հարավում գտնվող Գազիայնթապ քաղաքում հարձակում է կատարվել ոստիկանական բաժանմունքի վրա: Այս մասին հայտնում է Milliyet պարբերականը:
Ինչպես հաղորդում է պարբերականը՝ հարձակումն իրականացվել է տեղական ժամանակով 21:30-ի սահմաններում: Հարձակման արդյունքում տուժածներ չկան:
Տարվում է հետաքննություն՝ պայթյունի հանգամանքները պարզելու նպատակով:
Հիշեցնենք, որ Թուրքիայում իրավիճակը լարված է: Վերջին շրջանում ոստիկանների նկատմամբ իրականացվող հարձակումներն առավել շատ լարում ստեղծված իրավիճակը: