Քանյե Ուեսթը Ջեքսոնի անվան մրցանակի կարժանանա
Ռեփեր և րոդյուսեր Քանյե Ուեսթը Լոս Անջելեսում Ջեքսոնի անվան Video Vanguard մրցանակի կարժանանա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Guardian-ին:
Ավելի վաղ այդ մրցանակին էր արժանացել Դևիդ Բոուին, «Beastie Boys» խումբը, Ջասթին Թիմբերլեյքը և Բեյոնսեն: Մրցանակը 1991թ. վերանվանվել է ի պատիվ Մայքլ Ջեքսոնի:
Այս տարի մրցանակաբաշխությունը տեղի կունենա օգոստոսի 30-ին, որը կվարի Մալի Սայրուսը: Միջոցառմանը կերգի Քանյե Ուսթը, թե ոչ, դեռ հայտնի չէ: