Տխուր ֆիլմի ընթացքում արտասվելը իրականում բարձրացնում է տրամադրությունը
Գիտնականները պարզել են՝ իրականում երբ մենք արտասվում ենք ֆիլմի տխուր ավարտի պատճառով,դա կարող է բարձրացնել մեր տրամադրությունը:Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Հետազոտությանը մասնակցել են 60 կամավորներ,որոնք դիտել են 2 ֆիլմ՝ «Հատիկո»-ն և «Կյանքը հիասքանչ է»-ն:Մասնակիցներից 28-ը ողբում էին,իսկ 32-ի աչքերից ոչ մի կաթիլ արցունք չընկավ:Ֆիլմ դիտելուց 20 և 90 րոպե հետո գիտնականները խնդրել են՝կամավորները բնութագրեն իրենց հոգեվիճակը:20 րոպե հետո,իհարկե,նրանք,ովքեր հուզվել էին,վատ տրամադրություն ունեին:Սակայն 90 րոպե հետո տեղի ունեցած հարցումները ցույց են տվել,որ հուզված կամավորների տրամադրությունը բարձր է:
Գիտնականները պնդում են՝ արցունքները տրամադրությունը բարձրացնելու յուրօրինակ ձև են համարվում: