Անտոնիո Բանդերասը որոշել է երիտասարդանալ (լուսանկար)
Անտոնիո Բանդերասը դեռ մարտին էր հայտնել,որ շուտով սկսելու է դիզայներական դասընթացների հաճախել:Հայտնի է դարձել՝ նա արդեն սկսել է զբաղվել դիզայներությամբ:Այս մասին գրում է 7days.ru-ն:
Նա սկսել է սովորել ոչ հասարակ քոլեջում:Ժամանակին այդ ուսհաստատությունում ուսանել են Ալեքսանդր Մաքքուինը և Ստելլա Մաքարտնին:
Արտիստն այս քայլին դիմել է,քանի որ գիտի՝ այն կօգնի ավելի երիտասարդ զգալ:55-ամյա դերասանին,իրոք որ,դա անհրաժեշտ է.չէ՞ որ ամուսնալուծված դերասանի ընկերուհին իրենից փոքր է 20 տարով: Բանդերասն իր թվիթթերյան էջում գրել է,որ հաջողությունները սարերի ետևում չեն:Դա և՛ հեշտ է,և՛ դժվար,նաև խանդավառություն է առաջացնում անվանի դերասանաի հոգում: