Լյուդմիլա Սարգսյանը վստահ էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չէր ներկայանալու հանրահավաքին
ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը համամիտ է դիտարկման հետ, որ ապրիլի 9-ով 2013թ. նախագահական ընտրությունների էջը փակված է։ Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։
«Ավելին՝ դեռ ամսի 9-ին ես վստահ էի, որ այսօրվա հանրահավաքը չի կայանալու։ Եվ չի կայանալու ոչ թե այն պատճառով, որ ժողովուրդն է հիասթափվել և չի գալու, այլ վստահ էի, որ Հովհաննիսյանն ինքն էլ չի ներկայանալու այդ հանրահավաքին»։
Հիշեցնենք, որ երեկ «Ժառանգությունից» հավաստիացումներ էին հնչում այն մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելու է այսօր երեկոյան կայանալիք հանրահավաքին»,- գրում է «Առավոտը»: