Ուզում եմ իմ անկեղծ երախտիքը հայտնել ձեզ՝ իմ համեստ գոյության ընթացքում որևէ կեղտ այստեղ չթողնելու համար.Արմինկա (լուսանկար)
Երգչուհի Արմինկան Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և գրել.
«Իմ շատ համեստիկ` 5000 ֆոլլոերներ… Ուզում եմ իմ անկեղծ երախտիքը հայտնել ձեզ ` Instagram-ում իմ համեստ գոյության ընթացքում որևէ կեղտ այստեղ չթողնելու համար: Միշտ ուրախությամբ եմ կարդում ձեր գեղեցիկ մեկնաբանությունները և ըմբռնումով մոտենում ձեր «լռությանը»` հասկանալով, որ տվյալ լուսանկարն այդքան էլ հաջող չէ: Սիրում եմ ձեզ և սպասում ձեր քանակի ավելացմանը… միասին մենք ուժ ենք»: