Մերիլին Մոնրոյի՝ Նյու Յորքի բնակարանը վարձով է տրվում (լուսանկարներ)
Եթե Դուք երազել եք լինել,առավել ևս ապրել Մերիլին Մոնրոյի բնակարանում,ապա դա այժմ հնարավոր է:Հարկավոր է միայն ամսական վճարել 27 500 ԱՄՆ դոլար:Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Բնակարանն ունի չորս ննջարան,երկու լոգասենյակից,որից առաջինն ունի լոգախցիկ,մյուսը՝ ջակուզի:Տեղադրված է ջեռուցման անհատական համակարգ և կան ժամանակակից բոլոր հարմարությունները:
Հայտարարությունը տվել է Town Residential ընկերությունը:Ընկերության ներկայացուցչի խոսքերով՝ փորձել են պահպանել հին Հոլիվուդյան գլամուրի ոգին և Մերիլին Մոնրոյի կյանքից օրիգինալ դետալներ:
Տունը մոտ է Կենտրոնական այգուն:Իրականում այնտեղ ապրել է ոչ թե լեգենդար դերասանուհին,այլ նրա մտերիմ ընկեր,լուսանկարիչ Միլթոն Գրինը:Սակայն երբ դերասանուհին Նյու Յորքում էր լինում,գիշերում էր հենց այս տանը: