Սելին Դիոնը,չնայած ամուսնու մահացու հիվանդությանը, կրկին ելույթ կունենա
Սելին Դիոնը այս տարվա մեջ առաջին անգամ պատրաստվում է համերգ ունենալ օգոստոսի 27-ին՝ հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով USA Today-ին:
Մեկ տարի առաջ երգչուհին որոշեց դադարեցնել իր համերգային շրջագայությունները,քանի որ պետք է խնամեր ամուսնուն.վերջինս կոկորդի քաղցկեղ ուներ:
«Ես չէի ցանկանում ելույթ ունենալ,դա ինձ պետք չէր:Սխալ չհասկանաք,ես սիրում եմ երգել,ուղղակի ես այլ առաջնահերթություններ ունեմ:Այնինչ Ռենեն ինձ այսպիսի նվեր մատուցեց:Ամբողջ անցյալ տարին ես հուսահատության մեջ էի:Առայժմ հերիք է:Դա տեղի կունենա այն ժամանակ,երբ տեղի կունենա:Ես պետք է ամուսնուս ցույց տայի,որ իր կողքին եմ և հոգ եմ տանում մեր երեխաների մասին:Հետո նա մեզ կհետևի ավելի լավ տեղից,- նշել է երգչուհին,- Ռենեն ասում է՝ ուզում է մեռնել իմ ձեռքերում:Լավ,կլինի այնպես,ինչպես դու ես ուզում:»
Այժմ նրա ամուսինը 72 տարեկան է:Երբ զույգն ամուսնացավ 1944 թվականին,Ռենեն Սելին Դիոնի մենեջերն էր: