Գիտնականները պնդում են՝ տարեց մարդիկ պետք է սպորտով զբաղվեն
Փորձագետներն ուղիղ կապ են գտել տարեց մարդկանց ուղեղի աշխատանքի ինտենսիվության և սպորտով զբաղվելու մեջ:Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Հետազոտությանը մասնակցել է 100 մարդ՝ 60-80 տարեկան:Գիտնականներն ուսումնասիրել են նրանց ուղեղի աշխատանքը,այդ թվում՝ թթվածնի քանակը,և պարզել են՝ սպորտով զբաղվելը խթանում է ուղեղի լավ աշխատանքին: Այն տարեց մարդիկ,ովքեր սպորտով են զբաղվում կամ պարզապես ֆիզիկապես ակտիվ են,ավելի հեշտ են հաղթահարում հիշողության և արագ արձագանքելու հետ կապված առաջադրանքները: