Իրանին այլևս պատերազմ չի սպառնում. Իրանի նախագահ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ի շնորհիվ Իրան-«Վեցնյակ» բանակցությունների, Իրանին այլևս պատերազմի վտանգ չի սպառնում: Այս մասին նախագահը հայտարարել է IRINN հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:
Նախագահի խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բանաձևով բոլոր երկրները պետք է Իրանին աջակցություն ցուցաբերեն միջուկային տեխնոլոգիաների ոլորտում։
Նման համաագործակցությունը բխում է բոլոր երկրների շահերից: