Դուբցովան այլևս չի թաքցնում, որ հանդիպում է հայազգի երիտասարդի հետ (լուսանկար)
Երգչուհի Իրինա Դուբցովայի և Մարսել Մարգարյանի ռոմանտիկ հարաբերությունները բավականին արագ են զարգանում: Սիրահարները մի քանի ամսվա ընթացքում արդեն հասցրել են միասին հանգստանալ Դուբայում, Թուրքիայում և մի շարք այլ վայրերում: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Չնայած այն հանգամանքին, որ 5 ամիս առաջ բաժանվել էր DJ Լեոնիդ Դուդենկոյից, Դուբցովան շարունակում է առանց հիասթափվելու փնտրել իր երջանկությունը:
Դուբցովայի ընտրյալը ռուսական «Голос» նախագծի մասնակիցն է՝ հայազգի Մարսել Մակարյանը: Վերջինս նաև լեզու է գտել Դուբցովայի որդու՝ Արտյոմի հետ, ով ծնվել է Դուբցովայի առաջին ամուսնությունից՝ Plazma խմբի մեներգիչ Ռոման Չերնիցինի հետ: