Մոդել Ադրիանա Լիման աջակցել է ահաբեկիչներին, ովքեր ցանկացել են սպանել Հռոմի պապին
Մոդել Ադրիանա Լիման, երբ այցելել է Մայամիի սպորտդահլիճներից մեկը, նրան մի երիտասարդ է մոտեցել և խնդրել նկարվել մի փոքրիկ հոլովակում: Ադրիանան որոշել է չմերժել և համաձայնվել է: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Անծանոթ տղան մոդելին մատների կոմբինացիա է ցույց տվել և ասել մի արտահայտություն, որպեսզի Ադրիանան կրկնի:
Victoria’s Secret-ի մոդելը կրկնել է այն, սակայն հետո զղջացել է դրա համար: Պարզվել է, որ Ադրիանան ժպիտով աջակցել է ահաբեկիչներին: Հարկ է նշել, որ այդ ահաբեկչական խումբը ծրագրել էր սպանել Հռոմի պապ Պողոս II-ին: