Իսրայելը հրաժարվում է ադրբեջանական նավթից
Մայիսի սկզբից մինչև օգոստոսի 11-ը, Իսրայելն իրանական քրդերից գնել է մոտ 19 միլիոն բարել նավթ: Ըստ միջազգային գների սա կազմում է մոտ 1 միլիարդ դոլար: Այս մասին հատնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Financial Times-ին:
Քրդերը նավթի վաճառքից ստացված եկամուտն օգտագործում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար: Ըստ հավաստի աղբյուրների՝ քրդերից նավթ է գնում ոչ միայն Իսրայելը, այլ նաև Իտալիան, Ֆրանսիան, Հունաստանը, Թուրքիան և Կիպրոսը: Վաճառքն իրականացնում են մի շարք խոշոր ընկերություններ՝ Vitol, Trafigura и Petraco:
Financial Times-ը գրում է, որ նավթի մոտ 1/3-յն այս գարնանը հասցվել է թուրքական Ջեյհան նավահանգիստ, որտեղից էլ Իսրայել: Սակայն իրանական Քուրդիստանն այս տեղեկատվությունը հերքում է, ինչպես նաև հերքում է, որ Իսրայելին նավթ է վաճառել:
Իսրայելն, ինչպես հայտնի է նավթ ներմուծում է հիմնականում Ադրբեջանից, Ղազախստանից և Ռուսաստանից: Այսպիսով, Իսրայելը նման քայլով հրաժարվում է ադրբեջանական նավթից: