Ալկոհոլից կտրուկ հրաժարվելը հանգեցնում է վաղաժամ մահվան
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի գիտնականները պարզել են՝ այն մարդիկ,ովքեր կյանքի մեծ մասը անց են կացնում սթափ վիճակում,ավելի շուտ են մահանում,քան քրոնիկ հարբեցողները՝ հայտնում է Medvesti.com-ը:
Հետազոտությանը մանակցել է 55-65 տարեկան 1800 տղամարդ:Գիտնականները պարզել են,որ այն մարդիկ,ովքեր չափավոր օգտագործում են ալկոհոլ,միայն երկարացնում են իրենց կյանքի տևողությունը:Ըստ հետազոտության արդյունքների՝ սպորտսմենների 69%-ը չի ապրում նույնիսկ մինչև 65 տարեկանը:Ընդ որում՝ հարբեցողների մոտ այս ցուցանիշն ավելի ցածր է՝ 49%,իսկ չափավոր օգտագործողների մոտ՝ 60:
Իհարկե,բժիշկները չեն հորդորում սկսել օգտագործել ալկոհոլ:Դեռևս պարզ չէ ալկոհոլի նման ազդեցության պատճառը: