Հղիության ընթացքում գլխացավերը առաջացող բարդությունների նախաանշաններ են
Երբեմն կանայք ուշադրություն չեն դարձնում հղիության ընթացքում հաճախակի կրկնվող գլխացավերին և սրտխառնոցներին:Այնինչ գիտնականները պարզել են,որ հղիության ընթացքում գլխացավերը խոսում են լուրջ բարդությունների մասին՝ հայտնում է Medvesti.com-ը:
Հղի կանանց կեսի մոտ գլխացավը խոսում է զարկերակային ճնշման բարձր ցուցանիշի մասին: Գիտնականները հղի կանանց հորդորում են ուշադրություն դարձնել բոլոր տհաճ նախանշաններին և անհապաղ դիմել բժշկի:Կոնսուլտացիաների հաճախելը կկանխի բոլոր բարդությունները և կօգնի լույս աշխարհ բերել առողջ բալիկ: