Արքայազն Ուիլյամը պատմել է Էլիզաբեթ Երկրորդ թագուհու բարության և նվիրվածության մասին
Չնայած նրան,որ անընդհատ շշուկներ են տարածվում Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքում ծագած տարաձայնությունների մասին,կարծես թե անհանգստանալու կարիք չկա: Արքայազն Ուիլյամը թագուհու կենսագրության համար նախաբան է գրել՝ հայտնում է Spletnik.ru-ն:
Իր նախաբանում արքայազնը պատմել է,թե որքան բարի և ընտանիքին նվիրված է թագուհին:
«Թագուհու ծնվելուց մոտ 90 տարի անց մենք հայտնվել ենք լիովին փոփոխված, անճանաչելի աշխարհում:Բայց աստեղ դեռևս կարևոր են գթասրտությունը, ընտանիքը,ցավակից լինելը և պարտքի զգացումը:Թագուհին այն եզակի մարդկանցից է,որ հպարտություն և վստահություն է ներշնչում:
Նա հիանալի տատիկ է:Նրա բարությունը, հումորի զգացումը,ի ծնե հանգստացնելու զգացումը և ընտանիքին նվիրվածությունը որակներ են,որ ես միայն լսելով չեմ ասում:»
Այսպիսի ջերմ խոսքերից հետո ակնհայտ է՝ Ուիլյամը ոչ միայն սիրող ամուսին է,այլև հիանալի թոռնիկ: