Մեգան Ֆոքսը պաշտոնապես ամուսնալուծվում է
Գեղեցկուհի Մեգան Ֆոքսն արդեն ներկայացրել է իր ամուսնու՝ Բրայան Օսթինի հետ ամուսնալուծության փաստաթղթերը: Սակայն Մեգանը մտադիր է համատեղ խնամակալություն պահանջել զույգի երկու երեխայի՝ Նոյի և Բոդիի համար։ Այս մասին հայտնում է Just Jared-ը:
Նշենք, որ չնայած այն հանգամանքին, որ զույգին հաճախ են միասին տեսնում, սակայն ամուսնալուծության որոշումը զույգը կայացրել է դեռևս 6 ամիս առաջ։
Ունեցվածքը կիսելու պատերազմ զույգը չի ունենա, քանի որ ամուսնական պայմանագիր նրանց միջև կնքված չի եղել: