Սերգեյ Բեզրուկովը հրապարակել է նոր նկարահանվող ֆիլմի լուսանկարները
Հայտնի դերասան Սերգեյ Բեզրուկովն իր ֆեսբուքյան էջում հրապարակել է «Млечный путь» ֆիլմի նկարահանման ժամանակ արված լուսանկարները և գրել.
«Սիրելիներս, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում նոր ֆիլմի նկարահանման հրապարակից արված լուսանկարները: Հիանալի բնություն է: Հետաքրքիր բան է կյանքը: Նաստյա Բեզրուկովան, ով ունի իմ ազգանունից, ֆիլմում իմ աղջկան է մարմնավորում, իսկ Պետյա Տերեշենկոն՝ Պետերբուրգից, որդուս՝ Միտյայի դերն է մարմնավորում: Շատ հուզիչ տղա է: Նա 6 տարեկան է, սակայն հիանալի խաղ է դրսևորում: Այլ խոսքով ասած՝ դերասան: Եվ իհարկե հիանալի Մարիա Ալեքսանդրովան»:
Լուսանկարները՝ ստորև.