Սկանդալային Ջիգուրդայի նոր և ապշեցնող կերպարը (լուսանկար)
Սկանդալային դերասանը երկրպագուների համար հանդես է եկել նոր կերպարով: Նա սելֆի է հրապարակել, որտեղ ստրինգով, սոմբրերոյով, բեղերով, գլխարկով, և ռետինե հողաթափերով է:Այս մասին գրում է Ren.tv-ն:
«Սոմբրերո, բեղեր և անդրավարտիք...»,- սելֆիի տակ հետևյալ մեկնաբանությունն է թողել օգտատերերից մեկը:
Չի բացառվում, որ այդ քայլով նա անակնկալ է պատրաստում նաև իր կնոջ համար, ում 40-ամյակը կլրանա օգոստոսի 30-ին: