Արքայադուստր Դիանայի և թոռնուհու լուսանկարը նոր սկանդալ է հարուցել (լուսանկար և տեսանյութ)
LifeStyleՀամացանցում հայտնվել է լուսանկար, որտեղ արքայադուստր Դիանան իբրև կռացած նայում է իր թոռնուհուն՝ Շարլոտին, ով գտնվում է Քեթրին Միդլթոնի գրկում: Այս մասին հայտնում է Limon.postimees.ee-ը՝ հղում անելով Daily Express պարբերականին:
Այս լուսանկարը մեծ սկանդալ է հարուցել: Քննարկումներն այս նկարի շուրջ չեն ավարտվում: Ինչպես հայտնում է պարբերականը՝ լուսանկարի մասին կան տարբեր անձագանքներ: Մարդկանց մեծ մասը կարծում է, որ դա չար կատակ է և ցինիկություն, իսկ շատերի պնդմամբ՝ բավականին հուզիչ է:
Լուսանկարը ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվել էր օգոստոսի 4-ին և մի քանի րոպեի ընթացում միլիոնավոր լայքեր հավաքել: Սակայն լուսանկարը շուտով հեռացվել է: Լուսանկարի հեղինակները հրապարակել էին նաև այն լուսանկարը, որն արվել էր 1997 թվականին, երբ Դիանան հանդիպել էր Մայր Թերեզայի հետ: Հեղինակաները կարողացել էին ֆոտոշոփի միջոցով բավականին իրական լուսանկար ստանալ:
Հիշեցնենք որ արքայադուստր Դիանան մահացել է 1997 թվականի օգոստոսի 31-ին՝ ավտովթարից: