Աննա Սեդակովան գաղտնի երկրպագուից 2 միլիոն վարդ է ստացել (լուսանկար)
Հայտնի երգչուհի Աննա Սեդակովան, ով նաև զբաղվում է մոդելավորման բիզնեսով, օրերս զարմանալի նվեր է ստացել: Երգչուհին պատմել է, որ փորձի գնալու ժամանակ անհավանական տեսարանի է ականատես եղել: Այս մասին հայտնում է Ivona-ն
Նա 2 միլիոն վարդ է ստացել: Սեդակովան ենթադրում է, որ դա իր գաղտնի երկրպագուներից մեկն է:
Երգչուհին որոշել է վարդերի մի մասը փնջերի տեսքով նվիրել անցորդներին: Նրա խոսքով՝ վարդերն այնքան գեղեցիկ էին, իսկ նա այնքան երջանիկ, որ ցանկացել է կիսել իր երջանկությունը հենց անցորդների հետ: