Աշխատանքային ոչ նորմալ գրաֆիկը հանգեցնում է ինսուլտի. գիտնականներ
Մեծ Բրիտանիայի գիտնականները վստահ են՝ եթե մարդու աշխատանքային գրաֆիկը 8 ժամից ավելին է,ապա նրա մոտ սիրտ-անոթային հիվանդություններ են առաջանում:Մեծանում է նաև ինֆարկտի և ինսուլտի ռիսկը՝ հայտնում է Medvesti.com-ը:
Գիտնականները տարբեր երկներից 500 միլիոն մարդու անալիզ են ուսումնասիրել և հստակ եզրակացությունների հանգել՝կապված մարդու ոչ նորմալ աշխատանքային գրաֆիկի հետ:
Աշխատանքային գրաֆիկը մեկ ժամով երկարացնելը 10%-ով է մեծացնում ինֆարկտի ռիսկը,իսկ պարբերաբար երկարաձգումները՝ 33:Սթրեսն ու գերծանրաբեռնվածությունն րենց հերթին ազդում են մարդու ինքնազգացողության,սրտի և անոթների վրա:
Սակայն այս հիվանդություններից խուսափելու մեթոդ ևս կա:Բավական է ամեն 1-2 ժամը մեկ փոքրիկ դադարներ անել:Ցանկալի է՝ այդ ընթացքում զբաղվեք սպորտով կամ գոնե չնստել տեղում: Առողջ սնունդը և մաքուր օդում զբոսնելը ինսուլտը կանխելու հիանալի միջոցներ են: