Մեգան Ֆոքսը պատրաստվում է ամուսնալուծվել. ԶԼՄ-ներ
Վերջերս հայտնի դարձավ, որ Մեգան Ֆոքսը և Բրայան Օսթինը բաժանվել են,իսկ այսօր ԶԼՄ-ները հաղորդել են,որ Մեգանը դիմել է դատարան՝ ամուսնալուծվելու՝ հայտնում է Spletnik.ru-ն:
Ըստ ԶԼՄ-ների՝ Մեգանը որպես ամուսնալուծության պատճառ նշել է ավանդական դարձած «անհաշտ տարաձայնությունները»: Զույգը պետք է իր ունեցվածքը բաժանի 2 հավասար մասի,քանզի ամուսնանալիս նրանք ամուսնական պայմանագիր չեն կնքել:
Զույգը ծանոթացել էր 2004 թ-ին,ամուսնացել՝ 2010-ին Հավայան կղզիներում:Ունեն երկու որդի՝ Նոան և Բոդին: