Չինացին իր մոր համար սմարթֆոնից օգվելու 14-էջանոց հրահանգ է գրել
Չինաստանի համալսարաններից մեկի շրջանավարտը իր մոր համար 14-էջանոց հրահանգ է գրել,որում մանրամասն բացատրել է՝ ինչպես օգտվել սմարթֆոնից՝ հայտնում է Rambler.ru-ն:
Գծանկարների միջոցով մանրամասն բացատրված է հեռախոսի յուրաքանչյուր գործառույթը և այն,թե ինչպես է այն կարգավորվում:Տղայի խոսքերով՝ իր ծնողները ապրում են փոքրիկ գյուղում և հեռու են նոր տեխնոլոգիաներից: Տղայի արարքը աշխուժություն է առաջացրել համացանցում և դարձել քննարկման առարկա:Բլոգերներից շատերը այս քայլը որակել են որպես ազնիվ ու խելամիտ արարք: