Պուգաչովան «ոտնատակ» է տվել Անգելինա Վովկիին
Անգլինա Վովկը չի կարողանում ներել Պրիմադոննա Ալլա Պուգաչովայի արարքը: Ըստ լեգենդար հեռուստահաղորդավարուհու՝ Ալլա Պուգաչովան այնպես է արել, որ նա լքի «Песня года» փառատոնը: Այս մասին հայտնում է Dni.ru-ն:
Ինչպես հայտնի է Անգելինա Վովկը եղել «Песня года»-ի հաղորդավարուհին, ում զուգընկերն է եղել Եվգենի Մենշովը: Սակայն, նրա խոսքով՝ իրավիճակը փոխվել է դեռ 2006 թվականից, երբ աշխատանքներում ներգրավվել է Ալլա Պուգաչովան:
«Песни года-2006»-ի ժամանակ Ալլա Պուգաչովան իրեն տարօրինակ է պահել: Հաղորդավարները վիրավորվել են, քանի որ պատրաստվել էին հանդիսությանը, սակայն իրենց անգամ չեն թողել բեմ բարձրանալ: Անգելինա Վովկայի խոսքով՝ Ալլա Պուգաչովան և Իգոր Կռուտոյը վաղուց էին պայմանավորվել նման քայլի գնալու հարցում:
«Պուգաչովան մեզ պարզապես մաքրեց բեմից: Ես պարզապես թողեցի և գնացի»,- պատմում է վիրավորված հաղորդավարուհին: