Սոբչակը վիրավորել է գեր մարդկանց և Քիմ Քարդաշյանին
33-ամյա հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, ով հայտնի է մշտապես սկանդալային հայտարարություններով, այս անգամ ևս անմասն չի մնացել նման հայտարարությունից: Նա Ինստագրամի իր էջում իր բացասական վերաբերմունքն է արտահայտել գեր մարդկանց նկատամբ: Այս մասին հայտնում է Super.ru-ն:
Սոբչակն իր խոսքում վիրավորանքներ է օգտագործել, որոնք անմասն չեն մնացել քննադատական արձագանքներից: Նա մասնավորապես գրել է.
«Ես չեմ սիրում գեր մարդկանց: Ես կարող եմ հասկանալ նրանց, ովքեր տառապում են գիրանալու հիվանդությամբ, սակայն մյուսներին՝ չեմ կարող հասկանալ: Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել: Չկա այնքան գեղեցիկ բան, որքան մարզված և գեղեցիկ մարմինը: Ես չեմ կարող նաև հասկանալ այն կանանց, ում մարմնի մի հատվածը ոչ ստանդարտ չափերի է հասնում: Օրինակ՝ Քարդաշյանը»: