Աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին. Forbes
Forbes-ի համաձայն՝ աշխարհում ամենաբարձր վարձատրվող դերասանուհին «The Hunger Games» ֆիլմի դերասանուհի 25-ամյա Ջենիֆեր Լոուրենսն է:
Նա մեկ տարում վաստակել է 52 մլն դոլար: Լոուրենսն առաջ է անցել Յոհանսոնին, ով մեկ տարում վաստակել է 35 մլն դոլար:
3-րդ տեղում «Լրտես» ֆիլմի դերասանուհի Մելիսա Մաքարտին է, ով մեկ տարում վաստակել է 21 մլն դոլար: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով Forbes-ին: