Անաստասիա Վոլոչկովան նիհարելու նոր մեթոդ է գտել
Անաստասիա Վոլոչկովան ուտելու և չգիրանալու նոր մեթոդ է գտել՝հայտնում է 7days.ru-ն:
Թուրքիայում հանգստանալու ընթացքում բալետի աստղը համեղ և օգտակար սնունդ պատրաստելու համար նոր հրաշք-սպասք է ձեռք բերել:Դրանք չուգունից փոքրիկ կաթսաներ են,որոնց մեջ սնունդը տապակվում է,ինչպես ռուսական վառարանի մեջ:
Սկզբում Վոլոչկովան դրանք տեսել է Թուրքիայի ռեստորաններից մեկում:Հետաքրքիր սպասքը դուր է եկել նրան,և նա որոշել է ձեռք բերել յուրօրինակ այս իրը,որպեսզի առողջ սնվի նաև Մոսկվայում: Ինչպես գրում է Վոլոչկովան իր միկրոբլոգում, սպասքն անչափ հարմար է:Սկզբից այն ջեռոցի պես տաքացնում է ուտելիքը,իսկ հետո ջերմությունը պահում բավականին երկար ժամանակ: