Դևիդ Բեքհեմը նկարահանվել է Belstaff բրենդի կարճամետրաժ ֆիլմում
Նախկին ֆուտբոլիստ նկարահանվել է Belstaff բրենդի «Հանցագործները» կարճամետրաժ ֆիլմում:Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
Նկարահանումները տեղի են ունեցել Belstaff բրենդի՝ Բեքհեմի հետ կնքած պայմանագրի շրջանակներում: Դեպքերը զարգանում են Մեքսիկայում,Բեքհեմը մոտոցիկլիստի դերում է,ով փնտրում է իր երբեմնի սիրեցյալին՝ կրկեսում աշխատող մի աղջկա:
Ֆիլմի անդրանիկ ցուցադրումը տեղի կունենա սեպտեմբերին՝ նորաձևության շաբաթվա ընթացքում,Լոնդոնում: