Դիանա Մալենկոն գաղտնազերծել է իր ընկերոջը (լուսանկարներ)
«Արմնյուզ» հեռուստաընկերության հաղորդավարուհի Դիանա Մալենկոյի ֆեյսբուքյան էջում հայտնված այս լուսանկարը, որտեղ նա գրկախառնված է երիտասարդի հետ, քննարկման թեմա է դարձել. մի՞թե Դիանան գտել է իր երկրորդ կեսին: Հետևելով լուսանկարների տակ արված մեկնաբանություններին՝ կարելի էր ենթադրել, որ նրանք սիրային հարաբերությունների մեջ են, և շատերն էին գրում, որ ուրախ են զույգի համար:
Հաղորդավարուհին չի հերքել այս փաստը. «Դե ամեն ինչ արդեն պարզ է, այսքանից հետո էլ ի՞նչ հերքեմ: Չեմ ուզում շատ մանրամասնել, դեռ վաղ է խոսել, բայց որ իմ կողքին այդ երիտասարդը կա, փաստ է: Ճանաչում ենք իրար մի քանի տարի, բայց երկար ժամանակ չէ, որ հանդիպում ենք»:
Դիանայի ընտրյալը՝ Մհեր Գալստյանը, դիզայներ է, ով ժամանակ առ ժամանակ սիրում է նաև DJ-ություն անել: