Քիմ Քարդաշյանի փոքր քույրը հղի է (լուսանկարներ)
Ինչպես պնդում են Քարդաշյանների ընտանիքին մոտ գտնվող աղբյուրները՝ Քիմ Քարդաշյանի 18-ամյա քույրը՝ Քայլի Ջենները և նրա սիրեցյալը՝ Տուգան, պատրաստվում են ծնողներ դառնալ:
Այս մասին հայտնում է Spletnik-ը՝ հղում անելով արտասահմանյան ԶԼՄ-ներին:
Ըստ տեղեկությունների՝ Քայլին գտնվում է հղիության 2-րդ ամսում և շատ ուրախ է, որ մայր է դառնալու: Սակայն, վերջինիս սիրելին դրան լուրջ չի վերաբերել, իսկ Քայլին նրան ցույց է տվել իր հղիությունն ապացուցող փաստաթղթերը:
Սակայն, Քարդաշյանների ընտանիքն այս ամենին դրական չի արձագանքել: Քրիս Ջեները կարծում է, որ դեռ վաղ է, որպեսզի իր աղջիկը մայրանա, իսկ նրա քույրերը մտավախություն ունեն, որ այդպիսով Քայլին առավել հայտնի կդառնա և մշտապես կլինի ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: