Անջելինա Ջոլիի մոտ կրկին քաղցկեղ են կասկածում. նա «հալվում» է (տեսանյութ)
Արտասահմանյան լրատվամիջոցները կասկածում են, որ դերասանուհի Անջելինա Ջոլին կրկին քաղցկեղով է տառապում: Նրանք հայտնում են, որ Ջոլին «հալվում» է իրենց աչքի առաջ:Այս մասին գրում է Dni.ru-ն:
40-ամյա բազմազավակ մայրն անառողջ տեսք ունի: Պապարացցիներն արդեն հոգնել են գրել, որ նա տառապում է անորեքսիայով: Այժմ նրանք գրում են, որ Անջելինայի կյանքին վտանգ է սպառնում, և որ նա մահանում է:
Կոնկրետ, թե ինչ է կատարվում դերասանոհու հետ, դժվար է ասել, քանի որ նրա մտերիմները խնամքով թաքցնում են այն, բայց լրագրողները պնդում են, որ նա այսպիսի երբեք չի եղել, որ կաշին ու ոսկորն է մնացել դերասանուհու վրա: