Անդրեյ Գայդուլյանը Գերմանիայում քիմիոտերապիայի կուրս է անցնում
Հայտնի ռուս դերասան Անդրեյ Գայդուլյանը, ով մեկնել է Գերմանիա քաղցկեցի դեմ բուժվելու, այս պահին գտնվում է ամենալավ հիվանդանոցներից մեկում: Ինչպես հարազատներին են ասում՝ Անդրեյն իրեն լավ է զգում, չնայած այն հանգամանքին, որ նման հիվանդության ժամանակ հակառակը պետք է լինի: Նա քիմիոտերաիայի կուրս է անցնում:
Հայտնի է նաև, որ քաղցկեցի չափը չի փոխվել: Այն չի մեծացել: Ներկա պահին հարազատները սպասում են դրական տեղաշարժի: Դերասանի վիճան այս պահին ստաբիլ է:
Դերասանը, սակայն հրաժարվում է որևէ մեկնաբանություն տալ իր առողջական վիճակի մասին: Անդրեյը միայն խնդրում է աղոթել իր համար: