Դպրոցում սովորելը միգրենի պատճառ է դառնում
ԱՄՆ-ի Օհայո նահանգի գիտնականները վստահ են՝ դպրոցականների մոտ հաճախակի գլխացավերը պատահական չեն:Այս մասին գրում է Medvesti.com-ը: Այն դպրոցականների թիվը,ովքեր բողոքում են գլխացավերից,այնքան մեծ է,որ հնարավոր չէ այն արհամարհել:
Փորձագետները միգրենի 1300 դեպք են ուսումնադիրել:Գանգատները հասնում են իրենց գագաթնակետին հենց աշնանը:Գնահատվել են 5-18 տարեկան երեխաների և դեռահասների առողջական վիճակը:Ամենաշատը գլխացավից գանգատվել են մինչև 9 տարեկան տղաները:Տարիքի մեծացմանը զուգընթաց՝ քչացել են գանգատները:
Աղջիկների մոտ գլխացավերը շատանում են սեռական հասունացման տարիքում:Գիտնականները պնդում են՝ մեծ քանակությամբ և բարձր ինտենսիվությամբ տեղեկությունը ազդում է երեխաների գլխուղեղի աշխատանքի վրա: