Ջարեդ Լետոն Լոս Անջելեսի օդանավակայանում ծեծել է լուսանկարչին
Դերասան, «30 seconds to Mars» ռոք խմբի մենակատար Ջարեդ Լետոն Լոս Անջելեսի օդանավակայանում ծեծել է լուսանկարչին՝ հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով TMZ-ին:
Դերասանն իր ընկերոջ հետ վայրէջք է կատարել և շարժվել դեպի իր ավտոմեքենան: Դեռևս պարզ չէ՝ ինչն է Լետոյին դրդել այդ քայլին,բայց դերասանը հարվածել է լուսանկարչին և վնասել վերջինիս շրթունքը:
Ոստիկանները զրույց են ունեցել Լետոյի հետ,սակայն չեն կալանավորել: