«ԻՊ»-ն Էրդողանին սատանա և դավաճան է անվանել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որն այս պահին ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի և Իրաքի տարածքում, տեսանյութ է տարածել, որտեղ Թուրքիայի նախագահ Էրդողանին անվանում է դավաճան և սատանա:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավարումը բոլոր թուրք մուսուլմաններին կոչ է անում պայքարել հենց Էրդողանի դեմ:
Սակայն, ոմանց համար այս ամենը կասկածելի է թվում, քանի որ նախկինում լուրեր էին տարածվել և անգամ ապացույցներ ներկայացվել, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը կապի մեջ է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: