Ջասթին Թիմբերլեյքը սիրելիին ընթրիք մատուցելու համար 4000 դոլար է ծախսել
Ինչպես հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները՝ Ջասթին Թիմբերլեքը Ջեսիկայի համար ռոմանտիկ ընթրիք է կազմակերպել: Ընթրիքը տեղի է ունեցել «Bel-Air» հյուրանոցում, որտեղ զույգը գրավել է բոլորի ուշադրությունը: Այս մասին գրում է Wday.ru-ն:
Աստղային զույգին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ ընթրիքը 4000 դոլար է արժեցել, իսկ հաշվում ներառվել է «Chateau margaux» շամպայն ($ 3500), ձկնկիթ ($ 275), ֆիլե մինյոն տավարի ($ 56) և ծովային բաս ($ 42):
Բացի այդ, ականատեսները նշել են, որ զույգը ողջ ընթացքում նստել է իրար ձեռք բռնած: