Արփինե Հովհաննիսյանը ներկայացնում է ՄԻՊ-ի գործունեության մեդալի երկու կողմը
Operativ.am-ի թղթակիցն ԱԺ-ից ներկայացնում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի ելույթը՝ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի մասին. «Պետք չէ ասել միայն լավը, այլև լավն ու վատը.
ԵՍ ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետն եմ ավարտել և դասավանդում եմ նույն ֆակուլտետում: Ես կենսագրությունս չեմ ներկայացնում, ուզում եմ ասել, որ չեմ մոռացել իմ մասնագիտության մասին և վիճակագրագետ չեմ: Շուրջ տասը տարի ճանաչում եմ Կարեն Անդրեասյանին՝ նախ որպես իմ դասախոս և այնուհետև կոլեգա:
Երեկ, երբ ես հարց էի ուղղում զեկույցներում արտահայտված թվերի մասին, տպավորություն էր ստեղծվում, թե մոռացել եմ իմ մասնագիտության մասին կամ որտեղ եմ գտնվում. այդ թվերն անհրաժեշտ էին հետևություններ կատարելու համար:
2012 թվականի ընթացքում երկրում մարդու իրավունքների խախտման երկու հատված կա՝ մեդալի երկու կողմ:
Իմ մտահոգությունը հնչեցնելն այլ նպատակ էր հետապնդում, որպեսզի ճշգրիտ տեղեկատվություն ներկայացվի պատգամավորներին, ՄԻՊ-ի աշխատանքի արդյունավետությունը երևա: Զեկույցում կան նաև դրական մասեր, որոնց մասին, եթե չնշեի ազնիվ չէի լինի: Դրանք են.
Այսուհետ վարչական իրավախախտում կատարելու դեպքում քաղաքացին այլևս չի կարող կարող դատախազի հրամանով ձերբակալվել և երկրորդ՝ ՀՀ քաղաքացիները, որոնք գտնվում են արտերկում արդեն լիազորագրերի միջողով կարող են կենսաթոշակներ ստանալ»,- նշեց պատգամավորը: