Տղամարդը պատահաբար սելֆի է ուղարկել այն կնոջը,ումից սմարթֆոն է գողացել
Այն տղամարդը, ով Լոնդոնի արևելքում հարձակվել է կնոջ վրա և թալանել նրան, դեպքից մի քանի րոպե անց պատահաբար էլեկտրոնային փոստով սելֆի է ուղարկել այդ կնոջը՝ հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով London Evening Standard-ին:
Լուսանկարն արվել է մի ծրագրով, որը ամեն անգամ,երբ սխալ են հավաքում սմարթֆոնի կոդը,մեխանիկորեն լուսանկարում է և նկարն ուղարկում գրանցված սեփականատիրոջ էլեկտրոնային փոստին:
Գողության զոհը 25 տարեկան մի կին է,ով հարձակման է ենթարկվել, երբ կեսօրին փողոցում զբոսնում էր: Գողը հրել է նրան, վերցրել սմարթֆոնը և փախել,իսկ կինն ընկել է գետնին, որի հետևանքով ստացել է թեթեւ վնասվածքներ:
Դեպքից մոտ 15 րոպե անց կինը էլեկտրանային փոստով նամակ է ստացել՝ մի տղամարդու դեմքով:Ոստիկանները փնտրում են նրան: